Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից կարգելվի TikTok և WeChat հավելվածների ներբեռնումը
18.09.20 00:36
ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից կարգելվի TikTok և WeChat հավելվածների ներբեռնումը

ԱՄՆ իշխանությունները սեպտեմբերի 20-ից կարգելեն WeChat և TikTok հավելվածների ներբեռնումը երկրի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ առևտրի նախարարության սեպտեմբերի 18-ին տարածած մամուլի հաղորդագրությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սեպտեմբերի 20-ից արգելվում են գործունեության հետևյալ տեսակները. Միացյալ նահանգների տարածքում առցանց խանութների միջոցով WeChat և TikTok հավելվածների տարածմանն ու աջակցմանն ուղղված ծառայությունների տրամադրումը»,-ասված է հաղորդագրությունում:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Google և Apple կազմակերպությունները նույնպես ստիպված կլինեն ԱՄՆ-ում իրենց հարթակներից հեռացնել չինական ծրագրերը: Միևնույն ժամանակ, օգտատերերը, որոնք արդեն ներբեռնել են TikTok և WeChat հավելվածները, ստիպված չեն լինի ջնջել ծրագրերը, սակայն նրանք չեն կարողանա ներբեռնել դրանց թարմացված տարբերակները:

Միևնույն ժամանակ, ամերիկյան ընկերությունները կկարողանան ԱՄՆ սահմաններից դուրս շարունակել համագործակցել և բիզնես վարել WeChat-ի հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One