Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Ավելի լավ է` երիցուկները ձեռքին, քան բրիլիանտները` վզին…». Լիլիթ Բասյան
18.09.20 02:00
«Ավելի լավ է` երիցուկները ձեռքին, քան բրիլիանտները` վզին…». Լիլիթ Բասյան

Սննադաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտերքով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պարզ սանրվածքով է ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Բարի լույս, իմ հրաշալի աշխարհ։ Դուք գիտեք, որ ես շատ բաց մարդ եմ. խաղալն ու կեղծելն ինձ համար չեն։ Չնայած մտերիմներիցս շատերը հաճախ ասում են, որ այդպես ինձ ավելի շատ կարող են վնասել` ես շարունակում եմ մտածել, որ անկեղծությունը հոգու հայելին է։

Ես ապրում եմ այն սկզբունքով, որ սա իմ կյանքն է, ես չեմ ուզում տրվել հասարակության պարտադրանքին` ի վնաս իմ ունիկալության։ Խելամիտ պատճառներով ուրիշներից տարբերվելն իմաստնություն է։ Ես սովորել եմ իմաստով լցնել իմ ամեն վայրկյանը։ Սովորեք ոչ թե գոյատեւել, այլ հենց ապրել։ Մի ընկեք նյութական արժեքների հետեւից, գնահատեք պարզ արժեքները։ Ավելի լավ է` երիցուկները ձեռքին, քան բրիլիանտները` վզին։ Բոլորին բարություն եմ մաղթում»,- գրել է նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One