Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ռուս միլիարդատեր Յուրի Միլները կֆինանսավորի Վեներայի ամպերում կյանքի որոնումները
16.09.20 01:50
Ռուս միլիարդատեր Յուրի Միլները կֆինանսավորի Վեներայի ամպերում կյանքի որոնումները

Ռուս միլիարդատեր Յուրի Միլների հիմնադրած Breakthrough Initiatives հիմնադրամը  կֆինանսավորի Վեներայի ամպերում կյանքի որոնումները, գրում է Forbes-ը:  Գիտնականների խումբը կուսումնասիրի մոլորակի վրա կյանքի գոյության հնարավորությունները եւ եթե դրա գոյության օգտին համոզիչ ապացույցներ ներկայացվեն, ապա կվերլուծվեն հնարավոր հետազոտական առաքելության պարտահրավերները:

Թիմում կներառվեն ֆիզիկոսներ, աստղագետներ, աստղակենսաբաններ, քիմիկոսներ եւ ինժեներներ:

«Երկրի սահմաններից դուրս կյանքի նշաններ հայտնաբերելն իսկապես կարեւոր է: Եվ եթե Վեներայում կյանքի առկայության հնարավորություն գոյություն ունի, ապա հետազոտությունների անցկացումը մեր քաղաքակրթության համար առաջնահերթություններից է»,-ասել է Միլները:   

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One