Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Մենք չենք կարող լուրջ ներդրումներ ունենալ, եթե ասում ենք ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող. Քոչարյան
15.09.20 18:38
Մենք չենք կարող լուրջ ներդրումներ ունենալ, եթե ասում ենք ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող. Քոչարյան

Մեզ մոտ շարժը հակառակ ուղղությամբ է. այն, ինչը քննադատվում էր եւ խոստանում էին, որ պետք է սա փոխենք, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի շատ է դեֆորմացվում: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հանքագործությունն էլ է պետք զարգացնել: Ուղղակի պետք է ավելի խիստ բնապահպանական պայմաններով դա անել: Տվյալ դեպքումմիջազգային գներն այնքանով են բարենպաստ, որ տնտեսվարողը կարող է ներդրումներ անել ավելի խստացված  բնապահպանական նորմատիվներում տեղավորվելով, բայց տնտեսության կառուցվածքը չի փոխվում: Մենք կարող ենք ունենալ գիտելիքահենք տնտեսություն, բայց դա պետք է սկսվի կրթությունից: Մենք սովետի ժամանակ ունեցել ենք շատ հզոր պոլիտեխնիկ ինստիտուտ եւ եթե փորձենք վերադառնալ այդ ժամանակներին, այն ֆակուլտետներն էին հզոր, այն ճյուղերը, որտեղ մենք ունեինք լուրջ հզորություններ»,-ասել է նա:

Քոչարյանը նաեւ նկատեց, որ ճիշտ չէ նաեւ մտածել, թե ամբողջ երկիրը IT ոլորտի երկիր է դառնալու. «Պետք է զարգացնել, պետք է ընդհանրապես կառավարությունը, երկիրը թվայնացնել: Հիմա անում են, թե չեն անում, ես տեղյակ չեմ:

Մենք չենք կարող լուրջ ներդրումներ ունենալ տնտեսական ոլորտում, եթե ասում ենք ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող: Եղել է այդպիսի հայտարարություն կառավարության նիստի ժամանակ: ԱԱԾ-ի աշխատողը վերջին մարդն է, որին ներդրողը կցանկանար Հայաստանում տեսնել: Սա մտածելակերպի մասին է ծխոսում, որ չեն պատկերացնում գործարարի հոգեբանությունը: Եթե դա լինելու է ԱԱԾ-ից մարդ կցելով, ոչ մի բան չի ստացվելու: Այստեղ պետք է մտածելակերպի փոփոխություն»,-ընդգծեց նա:

Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես են իրենք աշխատել IT ոլորտի ընկերությունների հետ, որոնք եկել են Հայաստան:

«Երբ հայտարարում են գերակա ոլորտ, դրանից մի քանի ամիս հետո լուծարում նխարարությունը, ինձ մոտ հարց է առաջանում՝ կառավարության տեսանկյունի որեւէ մեկը մտծո՞ւմ է, որ սա աբսուրդի ժանրից է: Եթե մի ճյուղ հայտարարում ես գերակա ոլորտ, թիմ ես ձեւավորում, որ առկա խնդիրները կյանքի կոչի, հմակարգի: Հիմա ո՞վ է ճանաչում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուին»,-ասաց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One