Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Հինգշաբթի, 21 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն օրերս հայտարարել էր, որ շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին: Ինչպես գրում է Forbes-ը, այս տարիների ընթացքում հայտնի ընտանիքը վաստակել է ավելի քան 2 մլրդ դոլար, սակայն շոուն ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը չէ։
Նշվում է, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենահարուստ անդամները Քիմ Քարդաշյան Ուեսթն ու նրա կրտսեր քուրը՝ Քայլի Ջեներն են։ Forbes-ի գնահատումների համաձայն՝ 2020 թվականի հունիսին նախորդած 12 ամսիներին Քիմ Քարդաշյանը վաստակել է 49,5 մլն դոլար և այդ գումարի միայն 20 տոկոսն է վաստակել իրապատում շոուից:
Քայլի Ջեները նույն ժամանակահատվածում վաստակել է 590 մլն դոլար․ նրա հիմնական եկամուտը ստացվել է իր Kylie Cosmetics ընկերության 51 տոկոս բաժնետոմսի վաճառքից:
Քորթնին և Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ Ջեները նույնպես միլիոնավոր դոլարներ են վաստակում իրապատում շոուից դուրս: Քորթնի Քարդաշյանին է պատկանում առողջ ապրելակերպի մասին Poosh կայքը: Քլոե Քարդաշյանի Good American հագուստի հավաքածուն ներառում է ոչ միայն ջինսեր, այլև սպորտային հագուստեր։
Քենդալ Ջեները հայտնի սուպերմոդել է և մեծ գումարներ է վաստակում գովազդային արշավների և նորաձևության ցուցադրությունների շնորհիվ:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին։
Նա երկրպագուներին շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։
«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել էր աստղը:
Նշենք, որ Keeping Up with the Kardashians իրապատում շոուի պրեմիերան կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։