Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ջազը Գյումրիում. ջազային առցանց փառատոն քաղաքի թանգարանների բակերից
10.09.20 23:59
Ջազը Գյումրիում. ջազային առցանց փառատոն քաղաքի թանգարանների բակերից
Գյումրիում, արդեն երրորդ անգամ «Մանուկյան ընկերություն»-ը  Ջազի հայկական ասոցիացիայի  աջակցությամբ անցկացնում է ջազային փառատոն: Այս անգամ նախաձեռնությանը միացել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնն անցկացվում է «Այ Լինկ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Համավարակի պատճառով այս տարի «HAY-AT JAZZ» ջազային փառատոնը առցանց է։

«Մենք երկար քննարկեցինք՝ բաց թողնել փառատոնային տարին, թե իրականացնել: Հանգեցինք այն եզրակացությանը, որ Գյումրիի մշակութային կյանքից, զուտ համավարակի պատճառով, հեռացնել այսքան սիրված մշակութային իրադարձությունն իրավունք չունենք և առցանց տարբերակով և համացանցի հնարավորություններն օգտագործելով պետք  է ջազը հասցնենք հանդիսատեսին»,-տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ քաղաքում ջազային տոնը կշարունակվի 4 օր՝ քաղաքի տարբեր թանգարանների բակերից:

Փառատոնի շրջանակներում կներկայանան «Սամվել Գասպարյան տրիոն», «Մալխաս ջազ բենդը», «Վահագն Հայրապետյան տրիոն» և «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակը»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One