Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Ուրբաթ, 23 Ապրիլ | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Էստոնիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները հավաքվել են Երևանի «Հանրապետական» ստադիոնի շրջակայքում և տոնում են ազգային թիմի հաղթանակը:
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում:
Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: