Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ մարզադաշտի հարակից տարածքներում կուտակումներից
08.09.20 16:11
ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ մարզադաշտի հարակից տարածքներում կուտակումներից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչով դիմել է երկրպագուներին: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 8-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։

Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի, և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One