Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ամեն տարի Ֆինանսների նախարարության կողմից ստուգվել է «Շանգրի Լա» խաղատան գործունեությունը և երբևէ որևէ խախտում չի արձանագրվել. Հովիկ Սուքիասյան
07.09.20 19:06
Ամեն  տարի Ֆինանսների նախարարության կողմից ստուգվել է «Շանգրի Լա»  խաղատան գործունեությունը  և երբևէ որևէ խախտում չի արձանագրվել. Հովիկ Սուքիասյան

«Նման  հրապարակում չպետք է լիներ առնվազն այն հիմքով, որ հարկային վարչարարությունը դեռևս ավարտված չէ և հարկային պարտավորություն դեռ առաջադրված չէ ընդամենը նախագիծն է կազմվել, ինչը հանրությանը ներկայացնելը օրենքի խախտում եմ համարում», Slaq.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանն անդրադառնալով «Շանգրի Լա» խաղատանը  130մլն դոլար տուգանելու հարցին:

«Դատելով վերնագրերրից, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա»  խաղատանն են տուգանել 130մլն  դոլարի չափով, կարծում եմ այստեղ մի միտում կա , որպեսզի հանրային կարծիք  ձևավորեն վերջինիս անվան շուրջ:

Իրականում նման նախագիծ,  նշված գումարի չափով գոյություն ունի, որն ըստ մեր կարծիքի իրավաչափ չէ», -նշեց փաստաբանը:

Ըստ Սուքիասյանի՝ 7 տարի շարունակ խաղատունը գործունեությունը ծավալել է նույն հասցեում,   մեկ հաշվապահությամբ և մեկ դրամարկղով  և յուրաքանչյուր տարի Ֆինանսների նախարարության կողմից ստուգվել է  կառավարության որոշմամբ սահմանված աշխատանքային գործընթացի պայմաններն ու պահանջները և  երբևէ որևէ խախտում չի արձանագրվել:

«Տարիներ շարունակ հարկային ստուգումներ են անցկացվել  նաև «Օնիրա  Քլաբը» ՍՊԸ-ում և հարկ եմ համարում նշել,  որ դարձյալ որևէ խաղտում չի արձանագրվել:

Ամբողջ փաստաթղթային հիմնավորումներն առկա են  և մենք պատրաստվում ենք  իրավական ընթացակարգով դիմել հարկային մարմին»,- հավելեց փաստաբանը:

Ամինա Ղազարյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One