Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ինչպիսին է մեր հարեւանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը. Արա Գալոյան
02.09.20 11:14
Ինչպիսին է մեր հարեւանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը. Արա Գալոյան

Համավարակը ուղիղ իմաստով մեկուսացում է ու ինքնատիպ ներհայեցողական վիճակ: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորի ուշադրության կենտրոնում սեփական խնդիրներն են: Մենք համարյա ոչինչ չգիտենք մեր հարեւան երկրներում կատարվողի մասին: Օրինակ այն, որ հուլիս ամսին Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ հուլիսի համեմատ կրճատվել է 5.5 տոկոսով: Իսկ հունվար-հունիսի ընդհանուր անկումը 5.8 տոկոս է: Ու սա վրաց իշխանություններին հույս է տալիս ենթադրելու, որ անկման տեմպերը դանդաղում են: Նրանք պնդում են, որ իրատեսական են համարում տնտեսական անկման իրենց իսկ կազմած նախորդ կանխատեսումը: Կանխատեսում, որ 2020-ի համար ընդհանուր 4 տոկոսանոց անկում է ենթադրում: Իսկ արդեն արձանագրվել է, որ վրաց տնտեսության ներմուծումները առաջին 7 ամիսների ընթացքում կրճատվել են 16.8 տոկոսով, արտահանումը՝ 17.9: Միայն այս տարի արդեն 1.5 մլրդ դրամական միջոցներ են ներգրավվել: Երկրի արտաքին պարտքն այս տարի շարունակում է աճել եւ տարեվերջին կկազմի ՀՆԱ 58.5 տոկոսի չափ (ենթադրվում է, որ այն 2021-ին կնվազի մինչեւ 56.9 տոկոս): Բայց անգամ այս պարագային միջազգային վարկանիշային կազմակերպությունները վրաց տնտեսությունը գնահատում են կայուն: Fitch-ն, օրինակ, Վրաստանի համար այս տարի 4.8 տոկոսանոց կանխատեսում ունի: Երկրի (ինքնա)մեկուսացումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջ՝ կառավարության որոշմամբ ազատ չվերթներն արգելված են մինչեւ սեպտեմբերի 30-ը: Բայց անգամ այս պարագային պաշտոնական վիճակագրությունը փորձում է հաշվառել զբոսաշրջության ոլորտը: Այսպես ասած չարտերային թռիչքների թույլատրումից հետո հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 15-ը Վրաստան է այցելել 1200 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Վրաց տնտեսական տեղեկատվությունից կարելի է պատկերացնել, որ մեր հարեւանների գործադիր իշխանությունները գործում են արտակարգ դրությանը համահունչ: Լուրջ ուշադրության է արժանացել խաղողի մթերման գործընթացը: Վրաց կառավարության որոշմամբ Թելավիում մթերման հատուկ շտաբ է ձեւավորվել: Հայտարարվում է, որ արդեն 740 տոննա խաղող է մթերվել: Վրաց կառավարությունը հայտարարել է, որ հազար տոննայից ավելի ռկցատելի եւ կախուրի տեսակի խաղող մթերող ընկերություններին կսուբսիդավորեն:

Իսկ մյուս հարեւանի տնտեսական մամուլում համարյա ոչինչ չկա տնտեսության իրական վիճակի մասին: Ադրբեջանական մամուլում տնտեսական ամենահաճախ հանդիպող լուրն այն մասին է, որ երկրի ներքին շուկայում աճում են թանկարժեք մետաղների գները: Ինչից կարելի է ենթադրվել, որ իշխանություններին հաջողվում է խիստ հսկողության տակ պահել տարադրամային շուկան՝ կանխելով սեփական վճարամիջոցի արժեզրկումը: Արատասահմանյան շատ հրապարակումներ կան, որ այս երկրում պարբերաբար հնարվոր չի լինում տարադրամ գնել: Արդյունքում արժեզրկումն արտահայտվում է թանկարժեք մետաղների շուկայում: Երկրի տնտեսական վիճակի, ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կարելի է կազմել միայն միջնորդավորված: Կամ տարբեր տնտեսական տվյալները համադրել-վերլուծելով: Օրինակ, օգոստոսի 24-ի լրատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում արդեն փոխանցվել են բոլոր տեսակի թոշակները: Բայց նույն տեղեկատվության մեջ «խոստում» կա այն մասին, որ ապագայում կվճարվեն օգոստոս ամսվա սոցիալական աջակցություն-նպաստները: Տնտեսական «ինքնագոհ» տեղեկատվության մեջ միտեսակ խորթ է ընկալվում այն լուրը, որ Ասիական զարգացման բանկը 2022-23թթ․ Ադրբեջանին 500 մլն դոլար վարկ կհատկացնի: Կան ակնարկներ, որ վարկը կուղղվի իրենց երկրի «Հյուսիս-հարավ երկաթգծի» կառուցմանը: Իրանն ու Ռուսաստանը միացնող երկաթուղու կառուցում-նորոգման մասին տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է: Բայց անգամ ադրբեջանական մամուլի տվյալներով իրականում համարյա ոչին չի արվում:

Այսպիսին է մեր հարեւանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը: Իրավիճակ, որ ամեն կառավարություն «հանրահռչակում» է: Հանրահռչակում է իր պատկերով ու նմանությամբ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One