Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Ուրբաթ, 22 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն խաղացող: Հարցումն անցկացվել է Kicker-ը՝ մարզական լրագրողների ասոցիացիայի անդամների շրջանում:
2019/20 մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում անցկացրած 47 խաղում դարձել է 55 գոլի հեղինակ: Քվեարկության արդյունքում 276 միավոր վաստակած Լևանդովսկին շրջանցել է լավագույն եռյակը եզրափակած իր թիմակիցներ Թոմաս Մյուլերին (54) և Յոսուա Կիմիխին (49):
Լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը, ով «Բավարիայի» հետ հաղթել է Գերմանիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, ինչպես նաև իր թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը: