Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Բարսելոնան» որոշել է վաճառել Մեսիին
02.09.20 00:36
«Բարսելոնան» որոշել է վաճառել Մեսիին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» որոշել է վաճառել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին անգլիական «Մանչեսթեր Սիթիին», հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Կատալոնական ակումբը պահանջում է 280 միլիոն եվրո։ Ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաեւ 134 միլիոն եվրոյի տարբերակ, եթե «Մանչեսթեր Սիթին» գործարքում ներառի իր մի քանի խաղացողների տեղափոխությունը «Բարսելոնա»։

Իսպանական մամուլը գրել էր, որ պայմանագրի գործողության վերջին մրցաշրջանից առաջ 700 միլիոն եվրոյի պարտադիր տրանսֆերային գինը չեղարկվում է։ Այդքան է Մեսիի տրանսֆերային գինը նրա պայմանագրով, որն ուժի մեջ է մինչեւ 2021թ․ հունիս։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One