Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Եվրոպայի լիգա. Բուքմեյքերների կարծիքը՝ հայկական ակումբների խաղերի վերաբերյալ
27.08.20 16:42
Եվրոպայի լիգա. Բուքմեյքերների կարծիքը՝ հայկական ակումբների խաղերի վերաբերյալ

Երևանի «Նոան», «Ալաշկերտը» և Գյումրիի «Շիրակն» օգտոստոսի 27-ին կմեկնարկեն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» և ղազախական «Կայրաթի» միջև Ալմաթիում կայանալիք խաղում բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին: «Կայրաթի» հաղթանակը ստացել է 1.18 գործակից, «Նոայինը»՝ 13.00, իսկ ոչ ոքին՝ 6.00:

 

«Ալաշկերտի» ու մակեդոնական «Ռենովայի» միջև Երևանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 1.60 գործակից, հյուրերինը՝ 5.25, իսկ ոչ ոքին՝ 4.00:

Գյումրիի «Շիրակի» և ռումինական «Ստյաուայի» միջև Բուխարեստում տեղի ունենալիք մրցավեճում հայկական ակումբի հաղթանակի գործակիցը 12.00 է, տանտերերինը՝ 1.10, իսկ ոչ ոքին՝ 8.00:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One