Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն
26.08.20 21:54
ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈւԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Դասընթացի՝ մի քանի մոդուլներից բաղկացած տեսական մասը,  կմեկնարկի 2020թ․ հոկտեմբերին և կավարտվի 2021թ․ փետրվարին:

Դասընթացը անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դասընթացի ուսման վարձը 400 հազար դրամ է, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One