Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 28 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Բարսելոնան» կվերադարձնի Նեյմարին
17.08.20 21:30
«Բարսելոնան» կվերադարձնի Նեյմարին

«Բարսելոնան»  վերադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու գաղափարին:

Ըստ Diario Sport-ի, կատալոնական ակումբի նախագահ ոսեպ Բարտոմեուն որոշել է փոխել տրանսֆերային պլանները: Նա ցանկանում է անհապաղ փոփոխություններ մտցնել թիմի խաղի մեջ և փոխել թիմի շուրջ տիրող տրամադրությունը:

Մեկ ամիս առաջ «Բարսելոնան» իր բարձր գնի պատճառով հրաժարվեց Նեյմարի ձեռքբերումից և նախաձեռնեց «Ինտերի»  ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը, որը, սակայն, դեռ չի կայացել։

 

Այժմ «Բարսելոնան» կփորձի համոզել ՊՍԺ-ին, որ համաձայնի Անտուան Գրիզմանին ընդգրկել Նեյմարի գործարքում: Կատալոնիայում կարծում են, որ 50-60 միլիոն եվրո հավելավճարով նման առաջարկը կհետաքրքրի փարիզցիներին: Հատկապես, եթե բրազիլացին ճնշում գործադրի ակումբի վրա և ցանկություն  հայտնի վերադառնալ «Բարսելոնա»:

Նաև կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Գրիզմանը կհամաձայնի տրանսֆերին՝ տեսնելով, թե ինչպես է նա դադարել ընդգրկվել մեկնարկային կազմում:

Բացի այդ, Բարտոմեուն կարծում է, որ Նեյմարի վերադարձը կփոխի երկրպագուների վերաբերմունքն ակումբի ներկայիս ղեկավարության նկատմամբ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One