Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը
16.08.20 20:45
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

Խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների հետ՝ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է հետաձգել ՈՒԵՖԱ-ի պատանեկան մրցաշարերը՝ կապվածկորոնավիրուսաին համավարակի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

2019/20 մրցաշրջանի առաջնություններ

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն

 

Չեղարկվել են էլիտ ռաունդը և եզրափակիչ փուլը:

Եվրոպայի Մ-19 առաջնություն

Էլիտ ռաունդը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերին:

Հյուսիսային Իռլանդիայում անցկացվելիք եզրափակիչ խմբային փուլը կկայանա 2020 թվականինոյեմբերին, փլեյ-օֆֆը՝ 2021 թվականի մարտին:

2020/2021 մրցաշրջանի առաջնություններ

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի մարտին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Ֆարերյան կղզիներում:

Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը վերացվել է:

Որակավորման փուլի 13 հաղթողները և 2 ամենաբարձր վարկանիշով թիմերը կմասնակցեն եզրափակիչփուլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Կիպրոսում:

Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ):

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Բելառուսում:

Եվրոպայի Մ-19 առաջնություն

Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Ռումինիայում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One