Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն դուրս չի գրում եկամուտները հաստատող փաստաթուղթ, կդադարի օգտվել աջակցությունից. Տիգրան Խաչատրյան
14.08.20 11:50
Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն դուրս չի գրում եկամուտները հաստատող փաստաթուղթ, կդադարի օգտվել աջակցությունից. Տիգրան Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրած ասուլիսում, բացի աջակցության ծրագրերը ներկայացնելուց, անդրադարձել է նաև կազմակերպությունների կարգապահության հարցին, որը կարևորվում է աջակցություն տրամադրելիս:

 

«Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն եկամուտները հաստատող փաստաթուղթ դուրս չի գրում, իսկ դրանք երկուսն են՝ ՀԴՄ-ների տրամադրումն ու հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, դա հիմք կհանդիսանա, որ կազմակերպությունը դադարի օգտվել աջակցությունից»,-նշել է նա:

Նա ներկայացրել է կարգը՝ նշելով, որ կազմակերպությունը կշարունակի օգտվել աջակցությունից, բայց երբ պարզվի, որ դեպքը տեղի է ունեցել տնտեսվարողի կողմից աջակցության կանոնների խախտմամբ, աջակցությունը ենթակա կլինի վերադարձման:

23-րդ միջոցառման շրջանակներում կառավարության կողմից աշխատավարձերի փոխհատուցումների քանակը կկազմի 6000, ամսական հատուցվող գումարի չափը կարող է կազմել 600-700 մլն դրամ:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One