Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 28 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Փորձագետ. Թուրքերը կարող են Ամուլսարի բաժնետոմսերի մեծ փաթեթի տեր դառնալ
12.08.20 21:30
Փորձագետ. Թուրքերը կարող են Ամուլսարի բաժնետոմսերի մեծ փաթեթի տեր դառնալ

«Լիդիան» ընկերությունը գտնվում է սնանկության գործընթացում, բաժնետոմսերը ձեռք են բերվում բանկային եւ վարկային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ բաժնետոմսերի մոտ 40%-ը թուրքերի ձեռքում է: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը: «Թույլատրել նրանց մասնակցել ռազմավարական կարեւոր ծրագրին, որն անմիջականորեն կապված է երկրի անվտանգության հետ, անընդունելի է»,- ընդգծեց Նազելի Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ Ամուլսարից Նախիջեւան ուղիղ գծով մի քանի տասնյակ կիլոմետր է: «Կկառուցվի ցիանիդի հրապարակ: Ջերմուկը Նախիջեւանից բաժանում է Ամուլսարը: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե նրանք սարը փորեն: Այսինքն՝ մենք ինքներս ենք ռազմավարական առումով ստեղծում նոր սպառնալիքներ»,- ասաց իրավաբանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One