Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 28 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՀՀ երկու փոխոստիկանապետերը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել․ 168.am
05.08.20 12:30
ՀՀ երկու փոխոստիկանապետերը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել․ 168.am

 168.am-ը գրում է․

«ՀՀ ոստիկանության և նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարևան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում:

Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:

Ավելին, մեզ ասացին, որ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը եղել է իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:

Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One