Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 26 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Չելսին» հետաքրքրված է Սերխիո Ռեգիլոնով
04.08.20 23:59
«Չելսին» հետաքրքրված է Սերխիո Ռեգիլոնով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը հայտնվել է «Չելսիի» հետաքրքրությունների դաշտում։ Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։ Քսաներեքամյա իսպանացին անցյալ սեզոնն անցկացրել է «Սեւիլիայում» եւ Անդալուսիական ակումբը ցանկանում է նրան պահել թիմում։ Անցյալ սեզոնին Ռեգիլոնը Լա Լիգայում անցկացրել է 31 հանդիպում, խփել երկու գնդակ եւ կատարել չորս գոլային փոխանցում։ «Ռեալում» բարձր են գնահատում մարզիկին, սակայն չեն կարող երաշխավորել, որ նա մշտապես կկարողանա հանդես գալ թիմում, քանի որ ձախ թեւում պաշտպանությունում արդեն մրցակցում, են Մարսելոն եւ Ֆերլան Մենդին։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One