Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 26 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին
04.08.20 14:12
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»:

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝

տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, որը վերաբերում է միաժամանակ հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Բոլոր նրանք, ովքեր վերադարձից հետո կարիք ունեն ստանալու իրավական և սոցիալական տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների, ընթացիկ վերաինտեգրման ծրագրերի և դրանց շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, կարող են դիմել ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018) կամ այցելել Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3):
 

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One