Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.32 AMD
EUR =572.14 AMD
Հասկանում եմ Վարչապետին ռեմբոի կերպարում նկարագրելու մոլուցքը, բայց...
01.08.20 20:35
Հասկանում եմ Վարչապետին ռեմբոի կերպարում նկարագրելու մոլուցքը, բայց...

Այսօր տեսա, որ ԱԽՔ-ի քարտուղարը հայտարարել է, թե Վարչապետն է ամբողջությամբ ղեկավարել հուլիսյան ռազմական գործողությունները։ Իհարկե հասկանում եմ Վարչապետին ռեմբոի կերպարում նկարագրելու մոլուցքը, բայց.

Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Զինված ուժերի ղեկավարումը, ըստ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ դրա անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է։ Ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին, այսինքն՝ վարչապետին։

Այսինքն ակնհայտ է, որ կամ ԱԽՔ-ի քարտուղարն է ստում, կամ էլ գործ ունենք օրենքի խախտման հետ։

Դե կողմնորոշվեք ու ասեք, օրենք եք խախտել, թե՞ ուղղակի ստե՞լ....

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One