Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Սպասում եմ այդ հանդիպմանը». Զոհրաբ Մնացականյանն՝ Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ աշխատանքի մասին
01.08.20 11:09
«Սպասում եմ այդ հանդիպմանը». Զոհրաբ Մնացականյանն՝ Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ աշխատանքի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ սպասում է Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ հանդիպմանը։

«Ես անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով: Մեզ համար այժմ շատ էական է, որ մենք լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին», - «Շանթ» հեռուստանընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Մնացականյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը հունվարի վերջին էր։

 

«Մենք բոլոր ուղղություններով ունեինք բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք: Եվ պետք է անցնեինք հաջորդ փուլերին, ինչին բացարձակապես պատրաստ էինք։ Բայց այս համավարակն իրապես խանգարեց և բերեց նոր իրողությունների, նոր զարգացումների, ներքաղաքական տարբեր արտահայտումների, նաև այս իրավիճակին հենց Ադրբեջանում», - ասել է նա։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է՝ Հայաստանին, որպես հարմար թշնամի օգտագործելն, անընդունելի ու անարդյունավետ է։

«Շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին. ինքնուրույն՝ առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի: Ինչ վերաբերում է նոր նախարարին, ես առիթ չեմ ունեցել իրեն հանդիպելու, իհարկե, սպասում եմ այդ հանդիպմանը: Սկզբունքորեն պատիվ ունեմ այսօր քաղաքական պատասխանատվություն կրելու, տանելու այս բանակցային գործընթացն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ես արտահայտել եմ այն բոլոր մոտեցումները, որոնք Հայաստանի դիրքորոշման հիմքում են և պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու անձի հետ, որի հետ կսկսեմ աշխատել», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One