Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.32 AMD
EUR =572.14 AMD
«Բարսելոնայի» ղեկավար կազմի որոշ անդամներ ցանկանում են անվստահություն հայտնել ակումբի նախագահին
01.08.20 00:27
«Բարսելոնայի» ղեկավար կազմի որոշ անդամներ ցանկանում են անվստահություն հայտնել ակումբի նախագահին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական անդամները հայտարարել են ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին անվստահություն հայտնելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Բարտոմեուին անվստահություն հայտնելու հարցը հանրաքվեի դնելու նախաձեռնության կազմակերպիչները պետք է 14-օրյա ժամկետում կարողանան հավաքել ակումբի անդամների 15 տոկոսի (շուրջ 17 հազար անդամ) ստորագրությունը:

Հանրաքվե անցկացնելու համար բավարար թվով ձայներ հավաքելու և Բարտոմեուին անվստահություն հայտնելուց հետո կնշանակվի ակումբի նախագահի արտահերթ ընտրություն: Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հունիսին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One