Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 25 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պենտագոնում Չինաստանին եւ Ռուսաստանին անվանել են միջուկային ներուժով ԱՄՆ մրցակիցներ
31.07.20 13:10
Պենտագոնում Չինաստանին եւ Ռուսաստանին անվանել են միջուկային ներուժով ԱՄՆ մրցակիցներ

Միացյալ Նահանգներն իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա 10 տարիներին մրցակիցներ կստանա ի դեմս Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնք միջուկային ներուժ ունեն: Այս մասին հայտարարել է ամերիկյան ԶՈւ Ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը Միթչելի ինստիտուտում ԱՄՆ ՌՕՈւ ասոցիացիայի անցկացրած տեսակոնֆերանսի ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Ռիչարդի խոսքով՝ Չինաստանը միջուկային տրիադայի ստեղծման գործընթացի ավարտական փուլում է՝ ներկայումս ունենալով  ժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ սուզանավեր: Չինաստանը ձգտում է նրան, որ տասնամյակի վերջում դառնա հավասար պայմաններով մեր ռազմավարական մրցակիցը,- նշել է Ռիչարդը՝ հավելելով, որ այս ոլորտում Միացյալ Նահանգների երկրորդ մրցակիցը Ռուսաստանն է: - Այսպիսով, ԱՄՆ-ն առաջին անգամ կբախվի երկու մրցակիցների, որոնք միջուկային ներուժ ունեն»: Ամերիկացի ծովակալի կարծիքով՝ Չինաստանն ընդհանուր ռազմական ներուժի ընդլայնման արագությամբ Միացյալ Նահանգներին գերազանցում է՝ մշակելով կառավարման եւ նախազգուշացման նոր համակարգեր, ինչպես նաեւ լավագույն մարտական պատրաստկանությամբ:

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Ռիչարդը նշել է, որ Մոսկվան վերջին 15 տարիներին կատարում է ինչպես մարտական կառավարման արդիականացում, այնպես էլ աշխատում է զորավարժությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ռուսաստանը 70 տոկոսով հասել է իր նպատակներին, հավելել է ծովակալը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One