Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.32 AMD
EUR =572.14 AMD
«Ժողովուրդ». Լուրջ մրցակցություն․ ներգնա տուրիզմում գները նվազում են
31.07.20 09:52
«Ժողովուրդ». Լուրջ մրցակցություն․ ներգնա տուրիզմում գները նվազում են

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, եւ շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են, եւ դրանք էլ զբաղվում են ներքին տուրիզմով:

Սակայն պարզվում է, որ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում: «Պեգաս Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում նշեց, որ դա բերում է շուկայի քայքայման:

«Իմ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է, օրինակ, արտագնա տուրիզմով, հիմա դա չկա, սահմանը փակ է: Այսինքն՝ իմ ընկերության եկամուտը 0 է, նույնն է նաեւ ներգնա տուրիզմով զբաղվողների դեպքում. իրենք դրսից զբոսաշրջիկ էին բերում, բայց այսօր օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելված է ՀՀ»,- նկատեց տուրընկերության տնօրենը:

Հավելենք, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ եւ սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One