Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.32 AMD
EUR =572.14 AMD
Բերդում «Թումո» շարժական կենտրոն կկառուցվի
30.07.20 13:08
Բերդում «Թումո» շարժական կենտրոն կկառուցվի

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց , որ ՀՀ սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող 0.03724 հա հողամասը հետ կվերցնեն «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումո-տուփի» մեջ կրթական ծրագիր իրականացնելու նպատակով «Թումո» շարժական կենտրոն կառուցելու համար, ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին:

«Սիմոնյան կրթական հիմնադրամը համապատասխան գրությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Տարածքում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր շահագրգիռ կողմերը տվել են դրական եզրակացություն, ինչպես նաև Տավուշի մարզում, մասնավորապես, սահմանային Բերդում «Թումո» կենտրոն ունենալու կարևորությունը, առաջարկվում է 0.03724 հա հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին», - նշեց Պապիկյանը:

 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց, որ սա շատ կարևոր նախագիծ է։

 

«Ըստ էության, արդեն նյութականացվում է նախագիծը: Այս նախագծի շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումոն» իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Բացի այդ, մեզ հետ նախնական քննարկումների արդյունքում մենք պայմանավորվել ենք, որ որոշ ժամանակով այդ տարածքները նաև կարող են տրամադրվել ուսուցիչների վերապատրաստրաստումների համար», - ասաց նա։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, թե շատ կարևոր նախագիծ է, մանավանդ, հիմա, երբ քննարկում են սահմանապահ, սահմանամերձ համայնքների զարգացման ռազմավարությունները:

«Պետք է արձանագրել, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի պարտադիր կոմպոնենտ, որ դա ներկա պետք է լինի և դա կրթական կոմպոնենտն է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, որտեղ չկա կրթական կոմպոնենտ և դա երկարաժամկետ առանցքային նշանակություն չունի, ապա այդ ռազմավարությունների մեջ մենք չենք կարող հաջողել: «Թումոյի» մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է», - ասաց ՀՀ վարչապետը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One