Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 26 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը
25.07.20 16:21
Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը:

Կիմ Աղաբեկյանը ծնվել է 1938 թ. մարտի 15-ին Գորիսի շրջանի Հարժիս գյուղում:

1966 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը:

1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

1994 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (թեման՝ «Արդի հայ արձակի զարգացման միտումները. 60-80-ական թթ.):

1968-69 թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի Հայ գրականության ամբիոնում՝ լաբորանտ:

1971 թվականից դասախոսում է Երեւանի պետական համալսարանում:

1978 թվականից եղել է  ԽՍՀՄ գրողների միության անդամ:

1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան:

Կիմ Աղաբեկյանը 2013 թվականին պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One