Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Կառավարությունը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում է.Փաստինֆո
23.07.20 14:21
Կառավարությունը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում է.Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է. ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում՝ չնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է նրա դիմումը ու միջանկյալ միջոց կիրառելֆ : ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բուժում քաղաքացիական հիվանդանոցում։ 

«Փաստինֆո»-ն քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանից տեղեկացավ, որ Գագիկ Խաչատրյանն այս պահին ՔՀԿ-ում է։ «Փաստինֆո»-ն դիմեց նաև դատախազություն՝ տեղեկանալու արդյոք պատրաստվո՞ւմ են Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնել եւ ընդհանրապես ինչ քայլեր են արվում՝ ՄԻԵԴ որոշման կատարումն ապահովելու համար, ինչին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեռ քննարկում են. «Այս պահին քննարկումների փուլում է՝ արձագանքում ենք, թե ոչ»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ կառավարությունից պահանջելով ապահովել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին համապատասխան բուժում։ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը պետք է պետությունը նախաձեռնի։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One