Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Երեւանը եւ Բաքուն կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել
17.07.20 15:10
Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Երեւանը եւ Բաքուն կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ափսոսանք է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, նա հույս ունի, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ խնդրի լուծում գտնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, շատ ցավալի է․ վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների եւ սպանվածների մասին, ես հույս ունեմ, որ այս ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի: Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել՝ առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի»,- ասել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջով տարածված տեսանյութում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One