Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հինգի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան
17.07.20 12:38
Հինգի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

«Քննչական մարմինները ցանկացած, անգամ աննշան՝ վիրավորման, շոկի պարագայում որոշակի վարույթ են իրականացնում և իրենց մոտ ստատիստիկան այս պահին զուտ որ թվերով արտահայտում են, ստացվում է ավելի բարձր»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ՝անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդած վիրավորների տվյալների մասին, որոնցում որոշակի հակասություն կա Պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների համեմատ։

«Այս թվերի մեջ ոչ մի իրական հակասություն չկա։ Տարիների ընթացքում մենք առիթներ ունեցել ենք մշտապես այս հարցին անդրադառնալու։ Նույն իրավիճակն է՝ 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասը ոտքի վրա, որևէ բժշկական միջամտության կարիք չի էլ եղել, զինվորներն արագ նորից վերադարձել են շարք։ 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել, 10-ից հինգի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Ստատիստիկան սա է»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One