Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 6 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.66 AMD
EUR =572.79 AMD
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը
05.07.20 00:59
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հուլիսի 4-ի դրությամբ կազմել է 10 027 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նոր վիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբին:

 

Նշվում է, որ երկրում մահացել է «Քովիդ-19»-ով վարակվածների 1.49 տոկոսը, որը մոտավորապես երեք անգամ ավելի քիչ է, քան միջին ցուցանիշը ողջ աշխարհում:

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 168 դեպք, իսկ նախորդ օրը՝ 176: Ռուսաստանում, շտաբի տվյալներով, հիվանդության գագաթնակետը գրանցվել է մայիսի վերջին շաբաթներին և հունիսի սկզբին:

 

Վիրուսի համաճարակի ողջ ընթացքում ՌԴ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 674 515 դեպք, որից 6632-ը՝ վերջին մեկօրում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One