Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 8 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.18 AMD
EUR =575.37 AMD
Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան
04.07.20 19:48
Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։ Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման եւ կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարեւորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ եւ սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը եւ խոչընդոտում վստահության մթնոլորտի ձեւավորմանը։

Միեւնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի եւ ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ գործնական բնույթը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի եւ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների եւ այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One