Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 8 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.18 AMD
EUR =575.37 AMD
Մեր սուրբ Եկեղեցու դեմ պայքարել են միայն օտար զավթիչներն ու էս նիկոլները
04.07.20 18:32
Մեր սուրբ Եկեղեցու դեմ պայքարել են միայն օտար զավթիչներն ու էս նիկոլները

Բայց ինչու՞ պետք է մեր երեխաները դպրոցում չսովորեն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պատմությունը. ի՞նչ վատ բան կա սեփական սուր եկեղեցու պատմությունը սովորելու մեջ...

Հակառակը, պետք ա մեր ապագա սերունդները հենց դպրոցից իմանան , որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է պետության բացակայության պայմաններում պահպանել հայոց լեզուն և մայրենի գիրը, այսօր Մատենադարանում պահվող գրքերը մեզ են հասել մեր եկեղեցականների կյանքերի գնով և առհասարակ մենք՝ որպես հայ, պահպանվել ենք նախ և առաջ մեր Եկեղեցու շնորհիվ...

Նիկոլին իշխանությունը բռնազավթելիս աջակցած Արևմտյան գրանտակերներն են հիմա Նիկոլին ստիպում՝ մեր ժողովրդին կտրել ազգային ու քրիստոնեական արմատներից , ջնջել մեր ժողովրդի ինստիստուցիոնալ հիշողությունը, իսկ մենք լուռ հետևում ենք ինչպես ա Հայաստանը ներսից գրաված ներքին թշնամին, օտարների թելադնաքով, քանդում մեր պետությունն ու մեր ազգային , քրիստոնեական արժեհամակարգը...

Արա, դուք ո՛չ պետական մտածողություն ունեք , ո՛չ հայրենիքի զգացում , ոչ էլ՝ Աստված...

Ուղղակի փաստենք՝ մեր սուրբ Եկեղեցու դեմ պայքարել են միայն օտար զավթիչներն ու էս նիկոլները, քանզի սրանք էլ օտարների օգնությամբ ներքին զավթիչներ են

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One