Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 6 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.66 AMD
EUR =572.79 AMD
«Բավարիան» պայմանագիր է կնքել Լերոյ Սանեի հետ
04.07.20 15:50
«Բավարիան» պայմանագիր է կնքել Լերոյ Սանեի հետ

Մյունխենյան «Բավարիան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ 2025 թվականի հունիսի 30-ն է։ Սանեն կմիանա գերմանական թիմին արդեն հաջորդ շաբաթ։

«Մենք ուրախ ենք ողջունել Լերոյ Սանեին «Բավարիայում»»,- ասել է ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն, հավելելով, որ Սանեն հիանալի մարզիկ է, ով ապացուցել է իր հիանալի լինելը հատկապես վերջին տարիներին հանդես գալով Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Սանեն էլ իր հերթին է ասել, որ «Բավարիան» չափազանց մեծ թիմ է, եւ իրեն դուրս է գալիս, որ հանդես է գալու այնտեղ։

 

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ միանալու թիմին»,- նշել է մարզիկը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One