Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 12 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Այսօր «իմ քայլը» շարունակելու է հակասահմանադրական գործողությունները
30.06.20 11:09
Այսօր «իմ քայլը» շարունակելու է հակասահմանադրական գործողությունները

Հայաստանում կատարվող անօրինականությունների մասին խորը մտահոգություններից մինչև (EPP, Council of Europe, IDC_CDI) մասնագիտական խորհուրդներ (Venice Commission)։ Տեղական մասնագետներից մինչև միջազգային մասնագիտացված կառույցների ուղեցույց գործընթացի օրինական կազմակերպման համար։
Բայց Նիկոլին ու «իմ քայլին» հետաքրքիր չէ։ Սահմանադրության հակասահմանադրական փոփոխություններ, որոնք առանձնահատուկ անգրագիտությամբ էին արված։
Այսօր «իմ քայլը» շարունակելու է հակասահմանադրական գործողությունները։ Իրենց համոզել են, որ այսօր սխալների ուղղումն է նախկին արածների։ Բայց, դա էլ է սուտ։ Չնայած մեծ հաշվով «Իմ քայլը» այսօր ընդամենը ևս մի դրվագով կավելացնի հետագայում հարուցվելիք քրեական գործի հանցակազմերի «փաթեթը»։ Այն իհարկե կծանրացնի քրեական գործով մեղադրյալների դրությունը, բայց էականորեն չի փոխի, որովհետև Սահմանադրականության տապալման դրվագները շատ են լինելու այդ գործում։
Յուրաքանչյուր հաջորդ քայլ ավելի է մոտեցնում այդ օրը՝ բացառելով պատասխանատվությունից խուսափելու բոլոր հնարավորությունները։
Այնպես, որ շարունակեք նույն կերպ՝ վախը սրտներումդ ենթարկվեք պարտադրված քվեարկություններին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One