Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 12 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Դատական համակարգի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականները տրվել են, սակայն դրանք ունեն նաև իրավական արժեք. Լիլիթ Գալստյան
30.06.20 11:10
Դատական համակարգի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականները տրվել են, սակայն դրանք ունեն նաև իրավական արժեք. Լիլիթ Գալստյան

Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազությանը գրավոր հաղորդում ներկայացրին։

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հաղորդումը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե ուզում են ապավինել իրավապահ համակարգի ողջախոհությանը։

 

«Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, և ուզում ենք ակնկալել, որ գլխավոր դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն էլ ասաց, թե անցնող մեկուկես տարվա ընթացքում քաղաքական գնահատականներ տրվել են դատական համակարգի և դատական իշխանության նկատմամբ տեղի ունեցողի վերաբերյալ։

 

«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց դրանք ունեն նաև իրավական արժեք և նկարագրություն։ Լիահույս ենք, որ իրավապահ մարմինները օբյեկտիվության սահմաններում կտան անաչառ գնահատական», - ասաց Լիլիթ Գալստյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One