Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 12 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Ռոբերտ Քոչարյանը կրկին ներառվել է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում
30.06.20 10:30
Ռոբերտ Քոչարյանը կրկին ներառվել է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում

«Սիստեմա» ֆիանանսկաան կոնցեռնի տնօրենների խորհուրդը կրկին ընտրել է Վլադիմիր Եվտուշենկովին որպես նախագահ։ Այս մասին ասվում  է կորպորացիայի կողմից տարածված հաղորդագրության մեջ, գրում  է  1prime պարբերականը։

«Ամենամյա բաժնետերերի ժողովից հետո «Սիստեմա» կոնցեռնի տնօրենների խորհուրդը կրկին ընտրեց Վլադիմիր Եվտուշենկովին  նախագահ, տեղակալներ՝ Աննա Բելովային և Անդրեյ Դուբովսկովին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժնետերերի ամենամյա ժողովը , որը տեղի է ունեցել հունիսի 27 –ին օնլայն ֆորմատով, ընտրել է տնօրենների խորհուրդի նոր կազմ և ավելացրել է այն 11 մարդուց մինչև 12։

Խորհրդի նորեկներն են «Ռոսնանո»-ի  ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Էտյեն Շնայդերը և «Սիստեմա»-ի նախագահ Վլադիմիր Չիրախովը։

Տնօրենների խորհրդի կազմում է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One