Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 12 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Նյու Յորքի առեւտրի կենտրոններին կորոնավիրուսը ֆիլտրող բարձրորակ օդային համակարգեր են անհրաժեշտ
30.06.20 00:30
Նյու Յորքի առեւտրի կենտրոններին կորոնավիրուսը ֆիլտրող բարձրորակ օդային համակարգեր են անհրաժեշտ

Նյու Յորքի առեւտրի կենտրոններին անհրաժեշտ կլինեն բարձրորակ օդային համակարգեր, որոնք կֆիլտրեն կորոնավիրուսը, նախքան նրանց կթույլտրվի վերաբացվել, հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, հայտնում է CNBC-ը։

«Ցանկացած առեւտրի կենտրոններ, որոնք կբացվեն Նյու Յորքում, խոշոր առեւտրի կենտրոնները, պետք է ունենան օդի ֆիլտրման համակարգ, որը կարող է ֆիլտրել Covid վիրուսը»,- մամուլի համար ճեպազրույցում ասել է Կուոմոն:

Գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսը տարածվում է հիմնականում հազի կամ փռշտոցի միջոցով, վարակված առարկային դիպչելիս կամ անձի հետ անմիջական շփվելիս: Որոշ համաճարակաբաններ պնդում են, որ վիրուսը տարածվում է նաեւ արտաշնչվող օդի միջոցով, երբ մարդիկ խոսում են կամ շնչում:

Կորոնավիրուսի մասնիկները ունեն մոտ 125 միկրոն տրամագիծ: HEPA ֆիլտրերը նախատեսված են 0,01 միկրոն եւ ավելի մեծ մասնիկների զտման համար:

Կուոմոյի խոսքերով՝ Նյու Յորքը դեռեւս թույլ չի տվել նահանգում առեւտրի կենտրոնները բացել: Նա ասել է, որ նահանգը բոլոր ձեռնարկություններին եւ գրասենյակներին խորհուրդ է տալիս «ուսումնասիրել իրենց օդորակման ֆիլտրման համակարգի հնարավորությունները»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One