Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 12 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Սուբսիդիաների համար ռուսներին քննադատած Վիկտորյա Բոնյան պետությունից օգնություն է ստացել
30.06.20 01:36
Սուբսիդիաների համար ռուսներին քննադատած Վիկտորյա Բոնյան պետությունից օգնություն է ստացել

Հեռուստահաղոդավարուհի, «Դոմ 2»-ի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյան Instagram-ում խոստովանել է, որ պետությունից նվազագույն աշխատավարձի չափով օգնություն է ստացել։ Նախկինում նա այդ գումարը ստացողներին անվանել էր «արբեցողներ ու մուրացական»։

Մոդելը պատմել է, որ իր հաշվապահը հարկային ծառայություն դիմում է ներկայացնել նվազագույն աշխատավարձի չափով (12 230 ռուբլի) սուբսիդիա ստանալու համար։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ աշխատակիցը դա արել է իր նախաձեռնությամբ։

Բոնյան պարզաբանել է, որ այդ գումարը չի ծածկի վնասները, որոնք կրել է անգործության ընթացքում։ Հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ ցանկանում է այդ գումարը փոխանցել կարիքավոր ընտանիքի։ «Իմ ու իմ ապրանքանիշի անունից պատրաստ եմ եւս երկու նմանատիպ գումար փոխանցել բազմազավակ ընտանիքներին, որոնք այսօր գումարի խիստ կարիք ունեն»,- գրել էր Բոնյան։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One