Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Մեր հայրենիքը գտնվում է արհավիրքի մեջ». Արթուր Վանեցյան
24.06.20 14:30
«Մեր հայրենիքը գտնվում է արհավիրքի մեջ». Արթուր Վանեցյան

Գործող իշխանությունների երկիրը կառավարելու անկարողության հետեւանքով մեր հայրենիքը, ցավոք, գտնվում է սոցիալական, տնտեսական, քաղաքական արհավիրքի մեջ, - Գեղարքունիքի մարզում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողության ժամանակ ասաց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Արձանագրելով, որ վերջին շրջանում մեր հայրենիքում շատ հետաքրքիր և բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ Ա.Վանեցյանը նշել է, որ պետությունը նախեւառաջ պետք է ապահովի մեր երկրի անվտանգությունը, իսկ երկրի անվտանգային համակարգի մեջ մտնում է՝ թե զինված ուժերի, թե ներքին, թե առողջապահական, թե պարենային բնապահպանական անվտանգությունը, բայց նոր համավարակի տարածումը ի ցույց դրեց, որ այսօր մեր երկրում խնդիր ունենք կոնկրետ առողջապահական համակարգի անվտանգության հետ։ «Սա իշխանությունների անկարողությունն է՝ դիմակայել այս արհավիրքին»,- հայտարարել է Ա.Վանեցյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One