Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 9 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.00 AMD
EUR =573.17 AMD
Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր
08.06.20 23:05
Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:30-ի սահմաններում Կանաչուտ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել են Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ, 38-ամյա Վահագն Թովմասյանի վարած Opel Zafira մակնիշի և 40-ամյա Վաչիկ Նազարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Վ. Թովմասյանը ծառայում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One