Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Վրաստանում անհայտ անձինք վնասել են հայկական եկեղեցու մերձակայքում գերեզմանոցի տարածքը․ անցկացվում է հետաքննություն
07.06.20 18:25
Վրաստանում անհայտ անձինք վնասել են հայկական եկեղեցու մերձակայքում գերեզմանոցի տարածքը․ անցկացվում է հետաքննություն

Ոստիկանությունը սկսել է հետաքննություն Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում մշակութային ժառանգության հուշարձանը վնասելու փաստի առթիվ․ անհայտ անձինք փորել են հայկական եկեղեցու տարածքը, որտեղ գտնվում է հին գերեզմանոցը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մամուլի ծառայությունը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Կառույցում չեն մանրամասնել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է եկեղեցուն, որը թվագրվում է 19-րդ դարի կեսերին։ Ընդ որում՝ Գոմանը կարեւոր է անտիկ աշխարհի պատմությունն ուսումնասիրելու տեսանկյունից։ Հնագետները բազմիցս հայտնաբերել են այդտեղ կավե սպասքի բեկորներ, որոնք թվագրվում են պղնձի եւ վաղ երկարի դարերին։

«Տեղանքն ուսումնասիրելուց հետո արդեն հաստատված են ծանր տեխնիկայի աշխատանքի հետքերը եկեղեցու տարածքում։ Մասնագետները հայտնաբերել են մարդկային ոսկորներ, որոնք անկանոն կերպով տարածված են եկեղեցու շուրջ։ Եկեղեցու մուտքի մոտ տեղադրված քարը նույնպես վնասված է»,-հաղորդել են կառույցում։

Վրաստանի ՆԳՆ-ում հարուցվել է քրեական գործ բողոքի դիմում ստանալուց հետո։ Նշվում է, որ ոստիկանները պետք է պարզեն խումբը, որն անցկացրել է անօրինական աշխատանքները մշակութային ժառանգության հուշարձանի տարածքում։

Քննությանը զուգահեռ մասնագետները պետք է պարզեն օբյեկտին հասցված վնասի աստիճանը։

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One