Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 15 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.54 AMD
EUR =550.71 AMD
Չինաստանը կգործարկի աշխարհի ամենամեծ հեռադիտակը՝ արտերկրյա կյանք որոնելու համար
03.06.20 01:52
Չինաստանը կգործարկի աշխարհի ամենամեծ հեռադիտակը՝ արտերկրյա կյանք որոնելու համար

Չինաստանը պատրաստվում է 2020թ․ սեպտեմբերին գործարկել FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope — «Հինգ հարյուր մետր բացվածքով ոլորտային հեռադիտակ») անունով աշխարհի ամենամեծ հեռադիտակը։ Այն, մասնավորապես, կօգտագործվի արտերկրյա կյանքի որոնման համար, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով չինական Science and Technology Daily գիտական թերթին։

Սարքը սահմանափակ ռեժիմով սկսել են օգտագործել 2020թ․ հունվարին, սակայն հետագայում այն սկսել են արդիականացնել։ Նոր սարքի բյուջեն 185 մլն դոլար է։ Չինացի գիտնականների տվյալներով՝ նոր հեռադիտակը 2,5 անգամ ավելի զգայուն է, քան նման այլ սարքերը, օրինակ՝ Arecibo Observatory հեռադիտակը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One