Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 15 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.54 AMD
EUR =550.71 AMD
Dimord.am կայքով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 4433 դիմորդ․ Նախարար
03.06.20 01:42
Dimord.am կայքով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 4433 դիմորդ․ Նախարար

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հայստատություններ ընդունվելու համար Dimord.am կայքում հայտ է ներկայացրել 4433 դիմորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 «Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց Dimord.am կայքի հայտագրման բաժինը, և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք: Այս պահի դրույթամբ համակարգում արդեն հայտ է ներկայացրել 4433 դիմորդ, ևս 5629-ը գրանցվել են»,- ասաց Հարությունյանը:
 
 Նախարարը նշեց, որ, իրենց կանխատեսմամբ, այս պահին ներկայացված հայտերի թիվն ընդհանուր դիմորդների թվի 1/3-ն է:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One