Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 5 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.84 AMD
EUR =543.30 AMD
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններոն ու մասնավոր ձեռնարկությունները
03.06.20 01:32
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններոն ու մասնավոր ձեռնարկությունները

Դուբայում հունիսի 3-ից առեւտրի կենտրոններն ու մասնավոր ձեռնարկությունները կվերսկսեն լիարժեք աշխատանքը այն բանից հետո, երբ էմիրությունը անցյալ ամիս սկսել է թուլացնել սահմանափակումները, հայտնում է Reuters-ը։

Մանրածախ եւ մեծածախ առեւտրի որոշ ձեռնարկություններ կրկին բացվել են մայիսին՝ կինոթատրոնների, սպորտային համալիրների, սահադաշտերի եւ փակ դահուկավազքուղու հետ միասին։

Դուբայի տնտեությունը, որը զգալի աստիճանով կախված է մանրածախ առեւտրից եւ զբոսաշրջությունից, տուժել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներից։

Emirates ավիաընկերությունը, որը մինչ համավարակը թռիչքներ էր իրականացնում 83 երկրներում, մարտին դադարեցրել է թռիչքները՝ այն ժամանակվանից միայն մի քանի սահամանփակ չվերթներ իրականացնելով։

Նախօրեին Emirates-ի նախագահ Թիմ Քլարքը հայտարարել էր, որ փոխադրողին կարող է մինչեւ 4 տարի անհրաժեշտ լինել, որպեսզի վերականգնի լիարժեք աշխատանքը։

Bank of America-ն կանխատեսում է, որ 2020թ․ Դուբայում տնտեսական անկումը կկազմի մոտ 5,5%, քանի որ ակնկալվում է, որ եկամուտները կկրճատվեն 2009թ․ ճգնաժամի մոդելին համապատասխան։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One