Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 5 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.84 AMD
EUR =543.30 AMD
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը վերսկսում է միջազգային թռիչքները
03.06.20 01:12
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը վերսկսում է միջազգային թռիչքները

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 18-ից վերսկսում է արտաքին թռիչքները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

 Ընկերությունը եվրոպական 6 երկրի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Դանիայի 16 քաղաքների օդանավակայաններից թռիչքներ կիրականացնի դեպի Թուրքիա։ Մասնավորապես՝ 14 ուղիղ չվերթ կլինի Թուրքիայի արևելյան շրջաններ։

2020թ․ամռանը ծրագրվող ուղղություններից 5-ն առաջին անգամ է իրականացվելու. Բազել-Գազիանթեփ, Հանովեր-Դիարբեքիր, Սալզբուրգ-Գիրեսուն, Ֆրանկֆուրտ-Էլազըղ (Խարբերդ), Ամստերդամ-Քայսերի (Կեսարիա)։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One