Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 15 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.54 AMD
EUR =550.71 AMD
Բաժանում չի լինի․ Օքսանա Սամոյլովան կրկին կրում է ամուսնական մատանին
03.06.20 00:12
Բաժանում չի լինի․ Օքսանա Սամոյլովան կրկին կրում է ամուսնական մատանին

Մարտին Instagram-ի աստղ Օքսանա Սամոյլովան հայտարարել էր, որ մտադիր է բաժանվել ռեփեր Ջիգանից։  Այդ ժամանակ էլ բազմազավակ մոր աջ ձեռքի մատից անհետացել էր ամուսնական մատանին։  Եվ հանկարծ, հունիսի 2-ին, նա կրկին սկսել է կրել «ամուսնության խորհրդանիշը»։

Օքսանայի Instagram-ում հրապարակված վերջին սթորիսներից մեկում (տեսանյութում Սամոյլովան խաղում է իր երեք ամսական որդու՝ Դավիթի հետ) շատ հետեւորդներ նրա ձեռքին նկատել են այդ մատանին, որը դեռ մի քանի օր առաջ չկար:

Օքսանայի այս արարքը հետեւորդների մոտ տարակուսանք է առաջացրել Ջիգանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Վերջին գրառումներից մեկում Սամոյլովան հաստատել է, որ շարունակում է ռեփերի մեկ հարկի տակ ապրել եւ հանուն իրենց չորս երեխաների լավ շփվում է նրա հետ: Ընդ որում Օքսանան հերքել է ամուսնու հետ հաշտվելու մասին լուրերը:

 «Հիմա իսկապես ամուսնալուծության գործընթաց է ընթանում։ Մենք դեռ միասին ենք ապրում։ Մենք նախկինի պես սիրող մայրիկ եւ հայրիկ ենք մեր երեխաների համար։ Ես չեմ տառապում, չեմ տանջվում, դեպրեսիա չունեմ։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես չեմ բարկանում ու չեմ նեղանում, ինձ համար միեւնույն է։ Մենք գերազանց շփվում ենք։ 10 տարվա ընթացքում դրա հետ կապված խնդիրներ չենք ունեցել եւ չունենք։ Մնացածը շատ մեծ հարցականի տակ է»։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One