Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 5 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.84 AMD
EUR =543.30 AMD
«Ես վնասվածք էի ստացել». Օլգա Բուզովան պատմել է վերապրած հարձակման մասին
02.06.20 00:48
«Ես վնասվածք էի ստացել». Օլգա Բուզովան պատմել է վերապրած հարձակման մասին

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան НТВ հեռուստաընկերության եթերում՝ «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում, խոստովանել է, որ երաժշտական կարիերայի սկզբում իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։ Նա այդ պահին լրջորեն վախեցել է։

«Եղել են դեպքեր, երբ համերգից հետո երկրպագուները նետվել են մեքենայի վրա։ Ես այդ ժամանակ շատ էի վախենում։ Հիշում եմ՝ ինչպես կարիերայի սկզբում բեմ բարձրացա, ինձ վրա տղամարդ հարձակվեց։ Ես վնասվածք ստացա։ Վնասված էր շրթունքս»,- պատմել է երգչուհին։

Սակայն այդ միջադեպից հետո Բուզովան չի խստացրել անվտանգությունը, ինչն արել է, երբ Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկում ալկոհոլային հարբածության վիճակում տղամարդը պատանդ է վերցրել ու պահանջել իր մոտ տանել օլգա Բուզովային։

«Ես ուժեղացրել եմ անվտանգությունը։ Ես երբեք չեմ խախտում օրենքը։ Եվ չեմ խախտում կյանքի օրենքը։ Ես չեմ դավաճանում եւ չեմ գողանում։ Հույզերն ու ալկոհոլային հարբածություն այդ տղամարդու համար նրա գործողությունների արդարացում չեն»,- հայտարարել է երգչուհին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One