Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
Արքայական խոհարարները հայտնել են, թե ինչպես պատրաստել Եղիսաբեթ թագուհու սիրած թխվածքը
23.05.20 23:52
Արքայական խոհարարները հայտնել են, թե ինչպես պատրաստել Եղիսաբեթ թագուհու սիրած թխվածքը

Սոցցանցերում բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջերում  հրապարակվել է մի տեսանյութ, որում արքայական հրուշակագործները ցույց են տվել, թե ինչպես պատրաստել ավանդական անգլիական սկոններ: Դրանք յուրահատուկ թխվածներ են, որոնք շատ է սիրում Եղիսաբեթ թագուհին, երբ դրանք թեյի հետ մատուցում են պարտեզնում պալատական երեկույթների ժամանակ: Այս տարի դրանք չեղարկվել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այդ մասին հայտնում է Факты и комментарии-ն:

 

Սովորաբար պարտեզային երեկույթների սեզոնը բացվում է մայիսին: Եղիսաբեթ Երկրորդն ամեն տարի երեք նման միջոցառում է անցկացնում Բուքինգհեմյան պալատում, իսկ մեկը՝ Շոտլանդիայի Հոլիռուդյան պալատում: Դրանց մասնակցելու համար հրավիրվում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, տարեկան չորս երեկույթներին մասնակցում է մոտ 30 հազար մարդ: Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ մատուցվում է ավելի քան 27 հազար բաժակ թեյ, 20 հազար սենդվիչ, 20 հազար կտոր թխվածք: Ավանդույթը սկսվել է Վիկտորյա թագուհու ժամանակներից, որը 1860-ական թվականներին նման հանդիպումներն անվանել է «նախաճաշ»:

 

Ըստ երևույթին, որոշվել է հայտնել սկոնների գաղտնի բաղադրատոմսը, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցվի հիասթափված հյուրերի համար միջոցառման չեղյալ հայտարարումը:

Թխելու համար ձեզ հարկավոր կլինի 500 գրամ սովորական ալյուր, 28 գրամ փխրեցուցիչ, 94 գրամ կարագ, 86 գրամ շաքարավազ, երկու ձու, 140 միլիլիտր անյուղ կեֆիր կամ յոգուրտ կամ կաթնային շիճուկ և 100 գրամ խոշոր չամիչ (նախապես լցնել դրա վրա տաք ջուր և թողնել 30 րոպե):

Անհրաժեշտ է ջեռոցը նախապես տաքացնել՝ հասցնելով 180 աստիճանի: Տարայի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, կարագը և շաքարավազը :
Մեկ այլ ամանի մեջ խառնել ձվերը և կաթնային շիճուկը: Ստացված զանգվածները խառնել իրար: Շարունակել խառնել խմորը մինչև համասեռ դառնալը: Ցանկության դեպքում ավելացնել չամիչ, և խառնելիս հավասարաչափ տարածել:

Խմորը հանել տարայից, հարթեցնել այն, ծածկել և թողնել 30 րոպե: Այնուհետև այնպես անել, որ խմորը լինի մոտ 2,5 սանտիմետր հաստությամբ և դրանից կտրել առավել հաճախ շրջանակներ են: Թողեք սկոնները ևս 20 րոպե: Նրբորեն դրանց վրա ձու քսեք: Թխել ջեռոցում 10-12 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը: Թողնել, որ սառչի, այնուհետև դրանց վրա ջեմ կամ հարած սերուցք քսել:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One